Մեր մասին

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը ստեղծվել է 2018 թվականին` Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացները խթանելու, ինքնիշխան, սոցիալական և իրավական պետության ամրապնդմանը օժանդակելու առաքելությամբ:

Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական զարգացումներից բխող նոր մարտահրավերները մեր պետության համար հրատապ են դարձրել հանրային վերահսկողության այնպիսի արդյունավետ մեխանիզմների ներդրումը, որոնք հնարավոր կդարձնեն պետական կառավարման համակարգում կոռուպցիոն դրսևորումների բացահայտումն ու չեզոքացումը, կբարձրացնեն պետական կառավարման համակարգի թափանցիկությունն ու արդյունավետությունը, կնպաստեն երկրում իրավունքի գերակայության հաստատմանը:

Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի տեսլականն է` ամրապնդված ժողովրդավարության, մարդու իրավունքների բարձր պաշտպանվածության, պրոֆեսիոնալ և թափանցիկ իշխանության պայմաններում զարգացող Հայաստանի Հանրապետությունը:

Մեր գործունեության նպատակն է աջակցել Հայաստանում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը, նպաստել պետական և համայնքային սեփականության ու ֆինանսական միջոցների ողջամիտ, թափանցիկ և հաշվետու կառավարմանը, իրականացնել հանրային ծառայողների վարքագծի և էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն, օժանդակել մարդու իրավունքների և ազատությունների, ազատ խոսքի և ազատ մամուլի պաշտպանությանը, նպաստել անկախ դատական համակարգի կայացմանը, աջակցել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանն ու ընտրական ինստիտուտի կայացմանը: