Նախագահի ուղերձը

Հարգելի այցելու

Ողջունում ենք Ձեզ Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի պաշտոնական կայքում:

Հայաստանի քաղաքական, իրավական, տնտեսական և այլ ոլորտներում պատկան մարմինների աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելուն զուգահեռ` մեր ջանքերն ուղղված են այդ ոլորտներում պետական իշխանությանն աջակցելուն և տեղի ունեցող գործընթացների մասին հանրային լայն իրազեկում ապահովելուն: Այս հարթակը քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և պետական իշխանությանը հնարավորություն է տալիս ստանալ ամբողջական, բազմակողմանիորեն քննված և անաչառ տեղեկատվություն պետության համար կենսական նշանակության հարցերի և էական զարգացումների վերաբերյալ:

Լիահույս ենք, որ կայքում զետեղված մեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները կնպաստեն օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված հասարակական կարծիքի ձևավորմանը:

ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի նախագահ