Խորհրդի նախագահը Հայլուրի տաղավարում
03.02.2020 Մեկնաբանությունները կասեցված են Խորհրդի նախագահը Հայլուրի տաղավարում-ում Լուրեր, Մեդիադատարն Աշխատակազմ

Սևերի ու սպիտակների, լափամանից զրկվածների ու հեղափոխականների բանակները բախվեցին այն միակ իշխանության դարպասի առաջ, որ դեռ չի հանձնվում գործող քաղաքական էլիտային: Սահմանադրական դատարանի համար կռիվը վերջին մեկուկես տարվա չափանիշներով անգամ դժվար է տեղավորվում գիտակցության մեջ, ինչ-որ պահի չես հավատում տեսածիդ ու լսածիդ:

Ինչի՞ մասին էր խոսում երկրի քաղաքական վերնախավը Մնացականյան-Մամեդյարով հանդիպման նախաշեմին: Այո, ճիշտ եք,գրիչի: Բայց սովորական չէ, կախարդական: Որովհետև միայն ինչ-որ կախարդություն պետք է լիներ, որ երկրի վարչապետը գրիչը համարեր հուժկու, անհամաչափ պատասխան երկրի Սահմանադրական դատարանի նախագահին, որից նկատած կլինեք ամեն կերպ փորձում են ազատվել:

Իսկ քանի որ գրիչը կարելի է համարել քծնանքի խորհրդանիշ, ու եզրակացնել, որ այդ մարդը չպետք է լինի բարձր դատարանի նախագահ, կարելի է կառավարության նիստում վզներից բռնել, խորհրդարանում էլ թաթիկներ կտրել, ապա ինչու չի կարելի ասենք Հրայր Թովմասյանի աղջկան թիրախավորել: Բայց արի ու տես, որ 18 տարեկանում ավագանու անդամ դարձած իմքայլականին մեծերն ասացին չի կարելի, ատելության խոսք է:

Իսկ կարելի՞ է հասարակությանը բզկտող ատելության մասին խոսել խորհրդարանի փակ դռների հետևում, ինչպես այս շաբաթ արեց ատելության խոսքի դեմ պայքարելու համար ձևավորված աշխատանքային խումբը: Նիստն, ի դեպ, բոյկոտեցին ընդդիմադիր բհկ-ականները:

Մի խոսքով,ինչ է մեզ պետք հանգիստ ապրելու համար, և ինչ անել երբ անցնում ենք սահմանները, նույնիսկ ատելության լուսացույցի կարմիրի տակով:

Հայլուրի տաղավարում Արսեն Բաբայանն է: