Ի պատասխան fip.am-ի՝ «Ռուստամ Բադասյանի կինն օրենք չի խախտել» հրապարակմանը
15.01.2020 Մեկնաբանությունները կասեցված են Ի պատասխան fip.am-ի՝ «Ռուստամ Բադասյանի կինն օրենք չի խախտել» հրապարակմանը-ում Լուրեր Աշխատակազմ

Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» (www.fip.am) 15.01.2020թ-ի՝ «Ռուստամ Բադասյանի կինն օրենք չի խախտել» հրապարակմանը, որտեղ հարթակը փորձել է «Սխալ» որակել Ազգային Հակակոռուպցիոն Խորհդրի (այսուհետ՝ Խորհուրդ) 13.01.2020թ-ի թիվ 10 եզրակացությունը:

Խորհուրդը նախ իր զարմանքն է հայտնում այն կապակցությամբ, որ «Փաստերի ստուգման հարթակը» ցուցաբերել է շտապողականություն և չի համբերել, մինչև Խորհրդի կողմից նշանակված փորձագիտական քննության ավարտը, այնինչ մենք հայտնել էինք, որ ելնելով նախնական ուսումնասիրությունների արդյունքներից` Խորհուրդը վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ է համարում իրականացնել խորացված փորձագիտական քննություն:

Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտ ենք համարում առանձին-առանձին անդրադառնալ հարթակում տեղ գտած պնդումներին․

FIP.amԽորհուրդ
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանո՞վ է հիմնավոր «Ազգային հակակոռուպցիոն խորհրդի» եզրակացությունը, թե Ռուստամ Բադասյանի կինն ԱԺ–ում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի։
«Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքով սահմանվում են Ազգային ժողովում պետական ծառայության հիմնական սկզբունքները, իսկ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով հստակեցվում է, որ Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները, աշխատակազմի ղեկավարի խորհրդականները և օգնականները, Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները) չեն համարվում պետական ծառայողներ:
Վկայակոչված դրույթից ակնհայտ է դառնում, որ այն չի վերաբերվում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակի փորձագետի հաստիքին, քանի որ այդ հաստիքը ներառված չէ մեջբերված նորմում թվարկված պաշտոնների ցանկում:
Որպես հիմնավորում ընտրվել է բարձրացված հարցի հետ կապ չունեցող իրավակարգավորում:
Բացի այդ, 2018-ի փետրվարի 23-ին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ հաստատվել է Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը, ըստ որի՝ ԱԺ նախագահի տեղակալի փորձագետի պաշտոնը զբաղեցնողը հանդիսանում է քաղաքացիական աշխատանք կատարող։Որևէ կապ չունի, թե քննարկվող հաստիքը երբ է սահմանվել և ՀՀ ԱԺ որ նախագահի կարգադրությամբ: Փորձագետների ներգրավվման հարցը կարգավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով:
Որպես հիմնավորում ընտրվել է բարձրացված հարցի հետ կապ չունեցող իրավական ակտ:
Այսինքն, ԱԺ նախագահի տեղակալի փորձագետի պաշտոնը զբաղեցնողը չի հանդիսանում պետական ծառայող և նրա վրա չեն տարածվում «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ «Ազգային հակակոռուպցիոն խորհրդի» կողմից վկայակոչած դրույթները: Այլ կերպ ասած՝ որևէ օրենսդրական պահանջ չկա, որ ԱԺ նախագահի տեղակալի փորձագետը նշանակվի մրցույթի միջոցով, և ԱՀԽ-ի պնդումները սխալ են։Պետական մարմիններում փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանված են «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Հետևաբար սխալ է պնդումը, թե փորձագետի պաշտոնի վրա չի տարածվում «Հանրային ծառայության մասին» օրենքը:
Հատկանշական է, որ թեև ԱՀԽ-ն վկայակոչում է ԱԺ նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի՝ ԱԺ հաստիքացուցակը հաստատելու մասին որոշումը, սակայն Տաթևիկ Սարգսյանը ոչ միայն ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական է դարձել դրանից առաջ, այլև նույնիսկ դրանից 4 օր (հուլիսի 9-ին) առաջ է լքել այդ պաշտոնը: Հետևապես, Տաթևիկ Սարգսյանի՝ այդ պաշտոնին նշանակումը կանոնակարգվում է դրան նախորդող՝ 2018 թվականին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից ստորագրված կարգադրությամբ:Արդեն նշել ենք, որ որևէ կապ չունի, թե ՀՀ ԱԺ որ նախագահի կարգադրությամբ է սահմանվել փորձագետի հաստիքը:
Էական է այն հանգամանքը, որ «Հանրային ծառայության մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին, այսինքն ՀՀ ԱԺ նախագահ Ա․Բաբլոյանի 2018-ի փետրվարի 23-ի կարգադրությունն ընդունվելուց հետո:
Խորհուրդն իր եզրակացությունում հիմք է ընդունել 13.07.2019թ-ի կարգադրությունը, քանի որ այն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի (ՀՕ-206-Ն) ուժի մեջ մտնելուց հետո, և չպետք է հակասի օրենքին: Խորհուրդը չի պնդում, թե կարգադրությունը հակասում է թիվ ՀՕ-206-Ն օրենքին: Այդ մասին Խորհուրդը եզրահանգումներ կանի քննության ավարտին:
Ընդ որում՝ քանի դեռ ԱՀԽ-ն իր եզրակացության մեջ նշում է, որ «խորհուրդն այս փուլում չի պարզել, թե արդյո՞ք ԱԺ աշխատակազմը իրավունք ուներ ընդհանրապես, ինչպես նաև առանց մրցույթի, ներգրավել փորձագետի», սակայն դա, ինչպես նշեցինք, կատարվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ: Եվ եթե այն հակասում է օրենքին, ապա դրա մեղավորը Ազգային Ժողովի նախկին ղեկավարությունն է։ Ընդ որում՝ ԱՀԽ հիմնադիր Արսեն Բաբայանն այդ ժամանակ զբաղեցնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։Վկայակոչված կարգադրությունները փորձագետ ներգրավելու կարգավորումներին չեն առնչվում: Արդեն այդ մասին նշվել է նախորդ պատասխաններում:
Արսեն Բաբայանը 2018թ-ի փետրվարի 23-ին չի ղբաղեցրել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ոչ տեղակալի պաշտոնը և ոչ էլ եղել է տեղակալի պաշտոնակատարը:
Պնդումներն ամբողջությամբ սխալ են: Անձի թիրախավորման միջոցով սուտ տեղեկություն հայտնելը հետապնում է անառողջ նպատակ:
Հարկ է նկատել, որ թեև «եզրակացություն» կոչվող առավել երկար տեքսում ԱՀԽ-ն չի պնդել Տաթևիկ Սարգսյանի նշանակման պրոցեսում օրենքի խախտման մասին, սակայն Զանգվածային լրատվամիջոցներին տարածված կարճ տարբերակում և դրա վերտառությունում այնպիսի ձևակերպումներ են տեղ գտել, որոնք ընթերցողի մոտ տպավորություն են ստեղծում, որ Տաթևիկ Սարգսյանի նշանակումը զուգորդվել է ապօրինություններով։Խորհուրդն իր եզրակացության երկար և կարճ տարբերակները հրապարակել է զուգահեռ, մեկ անգամ: Թե FIP.am-ի մոտ ինչ տպավորություններ են ստեղծվել, որոնք էլ փորձ է արվում ներկայացնել իբրև ընթերցողի տպավորություն, դուրս է Խորհրդի կողմից կարգավորման դաշտից:
Խորհրդի տարածած երկար և կարճ տարբերակներում գոյություն չունի որևէ հակասություն:
Խորհուրդը նպատակ չունի պարզ շարադրված եզրակացությունը բացատրել առանձին կազմակերպությունների: Դրանք առավել քան պարզ են և դրանցից տարբերվող տպավորություններ ստանալը սոսկ ստացողի երևակայության սահմաններում են:
Ինչ վերաբերում է ԱՀԽ-ի այն պնդմանը, որ Ռուստամ Բադասյանի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի ընկերությունը զբաղվում է արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ, ապա հարկ է նկատել, որ դա որևէ իրավակարգավորման խախտում չէ: Դա կարող էր խախտում լինել, եթե շահերի բախում լիներ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով, ըստ որի՝ շահերի բախման իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդված:Խորհուրդն արձանագրել է, որ Ռ․Բադասյանի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի ընկերությունը զբաղվում է արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ, ինչը չի հերքվում նաև FIP.am-ի կողմից:
Արդյո՞ք առկա է օրենքի խախտում, թե ոչ, պարզ կդառնա, երբ Խորհուրդն ավարտի քննությունը:
Խորհուրդն արձանագրել է, որ առաջացել է ողջամիտ կասկած, որի առաջացման հանգամանքները ներկայացված են եզրակացությամբ: Միաժամանակ Խորհուրդն արձանագրել է, որ դրանց հաստատման կամ հերքման համար անհրաժեշտ է իրականացնել խորացված փորձագիտական քննություն:
FIP.am-ի կողմից կանխակալ և վաղաժամ եզրահանգումները մեզ համար չեն կարող համարել պրոֆեսիոնալ:
ԱՀԽ-ն չի վկայակոչել որևէ իրավիճակ, երբ Ռուսամ Բադասյանն իր լիազորություններն իրականացնելիս կատարել է գործողություն կամ ընդունել որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի անձնական շահերով պայմանավորված: Օրինակ, այդպիսի իրավիճակ կարող էր լինել, եթե Տաթևիկ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը որևէ մեկի շահերը ներկայացներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կամ Արդարադատության նախարարության դատական վեճում: Նման դեպք, սակայն, ԱՀԽ-ն չի վկայակոչում, և ուրեմն՝ շահերի բախման մասին պնդման հիմքեր չկան:Հենց այս նպատակով էլ իրականացվում է խորացված մասնագիտական քննություն:
Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը մասնագիտական կազմակերպություն է և իր գնահատականները կամ եզրակացությունները տալիս է խորացված փորձագիտական քննությունների արդյունքներով:
Ի տարբերություն FIP.am հարթակի՝ Խորհուրդը չի կարող ներկայացնել կանխակալ և չհաստատված կամ չհերքված եզրահանգումներ:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ի հեճուկս «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ» հիմնադրամի, ինչպես նաև «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հայտարարությունների, արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի գործողություններում և ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական նշանակվելու գործընթացում օրենքի խախտում առկա չէ:Խորհուրդն, ի տարբերություն FIP.am-ի, մասնագիտական-փորձագիտական կառույց է, իր առջև դրված խնդիրները լուծելիս հիմք է ընդունում պրոֆեսիոնալիզմը և չի կատարում որևէ գործողություն ի հեճուկս որևէ կառույցի կամ անձի:
Խորհուրդը հարգում է FIP.am-ի սիրողական ուսումնասիրությունները, դրանք ընդունում է ի գիտություն, իսկ անհրաժեշտության դեպքում կընդգրկի իր ուսումնասիրություններում:
Ի դեպ, «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը» 2018 թ․-ի սեպտեմբերից հիմնադրվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կողմից։ Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:Խորհուրդը չի ողջունում անձանց թիրախավորումը, բայց հասկանում է այլոց կողմից այդպիսի արարքների նպատակները և դրանք ընդունում է ի գիտություն: