Կարգ՝ Հայտարարություններ

Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները
14.02.2020 Հայտարարություններ Աշխատակազմ

Ազգային հակակոռուպցիոն խորհրդի վերջին եզրակացությամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը և քաղաքացու նկատմամբ հնչեցրել անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ: Խորհուրդն ուսումնասիրության է ենթարկել 2020 թվականի փետրվարի 6-ին www.politik.am կայքի` «Տեսանյութ. Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել քաղաքացուն. պատգամավորը ստում է» վերտառությամբ հրապարակումը, որից պարզ է դառնում, որ Ազգային
Details

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԱՆՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԵՆ
05.02.2020 Հայտարարություններ Աշխատակազմ

Քաղաքական իշխանության նկատմամբ քննադատություններ հնչեցնող անձանց բերման ենթարկելու (ձերբակալելու) ոստիկանության գործողություններն անցել են օրինականության, ողջամտության, տրամաբանության բոլոր սահմանները: Ահազանգերի քողի ներքո ոստիկանությունը կիրառում է այնպիսի միջոցներ, որոնք հատում են անձանց արժանապատվության, ֆիզիկական ազատության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և Սահմանադրությամբ երաշխավորված մարդու այլ իրավունքների պաշտպանության սահմանները: Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը (ԱՀԽ), ուսումնասիրելով հանրային և քաղաքական գործիչներ Նարեկ
Details

Կոչ՝ հայաստանյան բոլոր ԶԼՄ-ներին. միասին կանգնեցնենք ատելության քարոզը
30.01.2020 Հայտարարություններ Աշխատակազմ

Հարգելի լրատվամիջոցներ, Օրեր առաջ ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական մի շարք գործիչների ձերբակալությունները և այդ իրադարձությունների լուսաբանումը լրատվամիջոցների կողմից հերթական անգամ վեր հանեցին մտահոգիչ փաստեր՝ այլակարծության նկատմամբ սոցիալական ցանցերում դրսևորվող անհանդուրժողականության ահագնացող չափերի մասին: Ազգային հակակոռւպցիոն խորհրդի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով մենք արձանագրում ենք, որ ոչ միայն ընդդմիադիր գործիչներին բերման ենթարկելու ոստիկանության գործողություններն էին ուղղորդված և նախապես
Details

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏԵԼ Է ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
24.01.2020 Հայտարարություններ Աշխատակազմ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խախտել է Ազգային ժողովի պատգամավորի էթիկայի պահպանման նկատմամբ օրենսդրական պահանջները և քաղաքացու նկատմամբ, ով չի հարում իր քաղաքական հայացքներին, անվայելուչ արտահայտություններ կատարել: Ավելի ուշ, իրավիճակը շտկելու փոխարեն, ԱԺ փոխխոսնակը փորձել է հրաժարվել իր արարքից: Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը ուսումնասիրություն է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանի գրառման կապակցությամբ և արձանագրել, որ Ալեն
Details

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏԵԼ Է ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
23.01.2020 Հայտարարություններ Աշխատակազմ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը քաղաքացիների հետ հանդիպմանը բացահայտ անհարգալից է վերաբերվել քաղաքացիական հասարակության ներկայացուցչին և զրկել նրան ազատ խոսքի իրավունքից: «Հանրային վերահսկողության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ հունվարի 21-ի երեկոյան պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այցելել է Արտաշատ քաղաք` պարտադիր սպանդանոցային մորթի մասին օրենսդրական պահանջի դեմ բողոքող
Details

ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՎԱՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
16.01.2020 Հայտարարություններ Աշխատակազմ

Ս.թ. հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք   հանգամանքներ` պարզելու համար, թե արդյոք դրանցում առկա չէ հանցագործություն: Խորհուրդը, ուսումնասիրելով աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման և դրա հետագա հաստատման, այնուհետև օրենքի քվեարկության ողջ գործընթացը, բացահայտել և
Details

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ռ․ԲԱԴԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
13.01.2020 Հայտարարություններ Աշխատակազմ

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը (այսուհետ՝ ԱՀ Խորհուրդ) նախնական ուսումնասիրության է ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի հաղորդումն այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր լիազորություններն իրականացնելիս կատարել է այնպիսի արարք, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն միտված գործողություններ, ինչն էլ առաջացրել է շահերի բախում՝ արգելված
Details

Բաց նամակ Գլխավոր դատախազին
25.12.2019 Հայտարարություններ Աշխատակազմ

Հարգելի պարոն Դավթյան, Սույն բաց նամակով առաջարկում ենք քննարկել թե արդյոք ստորև շարադրված հանգամանքերում առկա չէ հանցագործություն: Այսպես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հրապարակային հետևյալ գրառումը՝ «Հրայր Թովմասյանը ղեկավարած հանցագործների բանդան այսօր չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ
Details

Դավիթ Ափոյանի ազատությունը սահմանափակելու մասին
24.12.2019 Հայտարարություններ Աշխատակազմ

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը, (այսուհետ՝ Խորհուրդ) ուսումնասիրելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեսանյութը, որտեղ երևում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու դատավարական գործողություն, ինչպես նաև այդ դեպքի առնչությամբ մամուլում առկա որոշ մեկնաբանություններ, հարկ է համարում ընդգծել․ Նշված տեղեկությունների համաձայն` Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել ոստիկանություն, որպեսզի ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը ցուցմունք տա առ
Details